Խոշոր հրդեհ է բռնկվել Թբիլիսիի մետրոյի «Վոկզալնայա պլոշչադ» կայարանի մոտակայքում գտնվող շուկայում:
Դեպքի վայրում մոբիլիզացվել է մոտ մեկ տասնյակ հրշեջ բրիգադ, հայտնում է Sputnik Georgia-ն:
Ականատեսների վկայությամբ՝ հրդեհը բռնկվել է ժամը 06:00-ի սահմաններում երկրորդ հարկում գտնվող կոշիկի խանութում։ Վաճառողները ակտիվորեն ազատում են շուկայի մյուս հատվածները, որոնք մոտ են կրակին:
Տուժածների մասին տեղեկություններ չկան:
