Ձերբակալվել է Արտաշատի հաշվառման-քննական բաժանմունքի աշխատակիցը:
ՏԵղեկությունը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հաստատեցին Հակակոռուպցիոն կոմիտեից, նշելով, որ քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է 4 անձ, այդ թվում` ՆԳՆ ոստիկանության Արտաշատի հաշվառման-քննական բաժանմունքի աշխատակիցը։
Վերջինս ձերբակալվել է կաշառք ստանալու համար։
«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով, նշված աշխատակիցը կաշառքը ստացել է վարորդական իրավունքի վկայականում կարգեր ավելացնելու համար:
