Միքայել Պողոսյանը զգուշացնում է. Կեղ ծիք են տարածում՝ օգտագործելով իմ հեղինակութունը, պատկերն ու ձայնը

ՏՏ անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը զգուշացնում է դեղամիջոցների կեղծ գովազդներից։

«Առաջ բժիշկներին էին կեղծ կերպով օգտագործում, հետո լրագրողներին։ Հիմա, ոնց հասկանում եմ, պարզապես հայտնի մարդկանց»,- գրել է Մարտիրոսյանը։

Նշենք, որ օրեր առաջ դերասան Միքայել Պողոսյանն էր գրել. «Ուզում եմ զգուշացնել, որ վերջին շրջանում, տարբեր «դեղին» պարբերականներ՝ համացանցում ապատեղեկատվություն են տարածում, օգտագործելով իմ հեղինակութունը, պատկերն ու ձայնը ՝ իրենց դեղորայքային արտադրանքը խթանելու համար:

Այսպիսով, սրանք բոլորը կեղծիքներ են և ինձ հետ կապ չունեցող անհեթեթություններ:

Ուստի խնդրում եմ իմ, և իմ ոչ պակաս հայտնի ընկերների և արվեստագետների անունից, ովքեր նույնպես բախվում են իրենց անվան շահագործմանը սոցիալական ցանցերում ՝ անտեսեք այս գովազդներն ու հոդվածները:

Ես առողջ եմ և աշխատում եմ իմ նոր նախագծի վրա:

Ձեր Միքայել Պողոսյան»։

 

Կիսվել սոց․ ցանցերում