Հпւթիները հայտարարել են իսրшյելական ռшզմական օբյեկտի հрթիռակпծման մասին

Եմենի «Անսար Ալլահ» շարժման հութիները ստանձնել են Իսրայելի մայրաքաղաք Թել Ավիվի մոտակայքում գտնվող ռազմական օբյեկտի հերթական հրթիռակոծման պատասխանատվությունը:

Շարժման ներկայացուցիչ Յահյա Սարիան հայտարարել է, որ հարվածը հասցվել է հիպերձայնային բալիստիկ հրթիռով։

Իսրայելի բանակն ավելի վաղ գրանցել էր երկրի տարածքի ուղղությամբ հրթիռի արձակում Եմենից։ Բանակի մամուլի ծառայության տարածած հայտարարությունում նշվում է, որ հրթիռը խոցվել է նախքան Իսրայելի օդային տարածք հասնելը։

Կիսվել սոց․ ցանցերում