ԱՄՆ-ն Մեքսիկայի հետ սшհմանի երկայնքով նոր ռшզմական գոտի է ստեղծում

ԱՄՆ-ն Մեքսիկայի հետ սահմանի երկայնքով նոր ռազմական գոտի է ստեղծում: Այս մասին գրել է Reuters-ը:

101 կմ երկարությամբ շերտում, որը ձգվում է Էլ Պասոյի շրջանում Տեխասի և Նյու Մեքսիկոյի սահմանից արևելք, զինվորականները կկարողանան ժամանակավորապես ձերբակալել միգրանտներին կամ սահմանախախտներին, որից հետո նրանց կփոխանցեն ԱՄՆ սահմանապահ պարեկին կամ այլ իրավապահ մարմիններին:

Այժմ սահմանին մոտ 11900 զինվորական է գտնվում։

Կիսվել սոց․ ցանցերում