Ի՞նչ պատկերացում եւ ճանապարհային քարտեզ ունի Սամվել Բաբայանը՝ գոնե ընդհանուր գծերով հայտնի է: Ի՞նչ են ասում ,,ճակատը,, եւ մյուս բոլոր ուժերը՝ ոչ ոք գրավոր ձեւակերպված չի տեսել եւ հոդաբաշխ լեզվով արտաբերված չի լսել․ Վահրամ Աթանեսյան

Վահրամ Աթանեսյանը գրում է․

Լրատվամիջոցը ,,Արցախի զարգացման եւ անվտանգության ճակատի,, (որի ստեղծումից հետո Արցախի անվտանգային սպառնալիքները բազմապատկվել են, իսկ խոստացած զարգացումը՝ իջել բարեգործական ճաշարանի հատակը) հարցնում է, թե ի՞նչ հարաբերություններ ունի Սամվել Բաբայանի եւ նրա գլխավորած քաղաքական ուժի հետ: Հետեւում է պատասխան, որ առհասարակ բոլոր ուժերի հետ համագործակցություն կա, բացի ,,նշված անձից,,: Իսկ պատճառը Արցախի ապագայի հարցում տարաձայնություններն են: Ի՞նչ պատկերացում եւ ճանապարհային քարտեզ ունի Սամվել Բաբայանը՝ գոնե ընդհանուր գծերով հայտնի է: Ի՞նչ են ասում ,,ճակատը,, եւ մյուս բոլոր ուժերը՝ ոչ ոք գրավոր ձեւակերպված չի տեսել եւ հոդաբաշխ լեզվով արտաբերված չի լսել: Այդ համախոհության հետեւանքներն աչքի առաջ են: Եւ հենց դա է Արցախին թիկունքից հարված, այդ կազմակերպված անգործությունը, որ հիշեցնում է խոտի դեզին նստած շան մասին հայտնի խոսքը. ոչ իրենք են կարողանում լուծում գտնել, ոչ ուրիշին են թույլ տալիս:
Կիսվել սոց․ ցանցերում