Մենք խոսում ենք այս երկու մարդկանց միջև հրեշшվոր шտելության մասին. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը NBC News-ին տված հարցազրույցում կրկին հայտարարել է, որ կարող է որոշել և դուրս գալ Ուկրաինայի հակամարտության կարգավորման բանակցություններից։

«Լինում են պահեր, որ մտածում եմ երկու կողմին ասել՝ «եղեք հիմար ու շարունակեք կռվել»։ Բայց անմիջապես դրական բաներ են տեղի ունենում և որոշում եմ դեռ առաջ ընթանալ բանակցություններում»,- ասել է Թրամփը:

Թրամփը նաև նշել է, թե ինչու հնարավոր չէ արագ դադարեցնել կրակը Ուկրաինայում։ «Մենք խոսում ենք այս երկու մարդկանց միջև հրեշավոր ատելության մասին», — ասել է ամերիկացի առաջնորդը՝ նկարագրելով Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու միջև հարաբերությունները։

Կիսվել սոց․ ցանցերում