Իրшնի ԱԳ փոխնախարարն աջակցություն է հայտնել Հայաստանի և Ադрբեջшնի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը

Պաշտոնական Թեհրանն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնեցված խաղաղության պայմանագրի կնքմանը:

Այս մասին Բաքու կատարած այցի ժամանակ հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Սաիդ Խաթիբզադեն:

Նա համոզմունք է հայտնել, որ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը կարող է միջնորդի դեր ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման գործընթացում:

Իրանցի պաշտոնյան անդրադարձել է նաև Իրան-Ադրբեջան երկկողմ հարաբերություններին, նշել՝ տարածաշրջանում չկա այլ երկու երկիր, որոնք այնքան սերտորեն կապված լինեն միմյանց հետ, որքան Իրանն ու Ադրբեջանը:

Նա դատապարտել է 2023 թ. Թեհրանում Ադրբեջանի դեսպանության վրա հարձակումը, նշել, որ լայնածավալ հետաքննություն է անցկացվել, մեղավորները խստորեն կպատժվեն:

Կիսվել սոց․ ցանցերում