Աննա Հակոբյանին «դшվաճան» ասած 69-ամյա պապիկը մեղավոր ճանաչվեց

2024 թվականի ապրիլի 24-ին՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի անմար կրակին մոտենալու ժամանակ, վարչապետ Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի և նրա դստեր ներկայությամբ «Ազգային ժողովրդավարական բևեռի» անդամները բղավել էին՝ «դավաճան», «հողատու»։ Միջադեպից հետո 7 անձ ձերբակալվել էր, սակայն մեղադրանք առաջադրվեց միայն 69-ամյա Տիգրան Դերմոյանին։ Այս գործով դատարանը որոշեց Տիգրան Դերմոյանին ճանաչել մեղավոր։

Կիսվել սոց․ ցանցերում