Թբիլիսիում կա պшյթյունների սպшռնալիք. Վրաստանում ԱՄՆ դեսպանատուն

Վրաստանում ԱՄՆ դեսպանատունը նախազգուշացրել է իր քաղաքացիներին՝ տեղեկացնելով Թբիլիսիի առևտրի կենտրոններում պայթյունների սպառնալիքի մասին:

Նշված են հետևյալ վայրերը՝ East Point առևտրի կենտրոն, Ալեքսանդր Թվալչրելիձե փողոց, Galleria Tbilisi, Ռուսթավելի պողոտա, Tbilisi Shopping Area, Աղմաշենեբելի ծառուղի 16 հասցե:

Աշխատակիցներին խորհուրդ է տրվել խուսափել նշված վայրերից մինչև հետագա ծանուցումը։

Վրաստանի ՆԳՆ-ն և Պետական անվտանգության ծառայությունը դեռևս չեն մեկնաբանել այս հաղորդագրությունը։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։

Սա ԱՄՆ դեսպանատան երկրորդ նախազգուշացումն է այս տարվա ընթացքում։

Կիսվել սոց․ ցանցերում