Եթե դա տեղի ունենա, ապա կդառնա ամենակարևոր հայտարարությունը․ ԶԼՄ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Պաղեստինի ճանաչման մասին կհայտարարի Սաուդյան Արաբիայում կայանալիք գագաթնաժողովի ժամանակ: Այս մասին հայտնում է The Media Line-ը ՝ հղում անելով դիվանագիտական աղբյուրին։

«Նախագահ Թրամփը հանդես կգա Պաղեստին պետության և Միացյալ Նահանգների կողմից այն ճանաչելու, ինչպես նաև առանց ՀԱՄԱՍ — ի մասնակցության պաղեստինյան պետության ստեղծման մասին հայտարարությամբ», — հայտարարել է պարբերականի աղբյուրը:

Նրա խոսքով, եթե դա տեղի ունենա, ապա կդառնա ամենակարևոր հայտարարությունը, որը կփոխի ուժերի հավասարակշռությունը Մերձավոր Արևելքում:

Կիսվել սոց․ ցանցերում