ԹՐԱՄՓԸ ՇԵՅԽԵՐԻ ՄՈՏ Է. ՆՐԱՆ ԴԻՄԱՎՈՐԵԼ Է ԱՆՁԱՄԲ ԹԱԳԱԺԱՌԱՆԳ ԱՐՔԱՅԱԶՆԸ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Էր Ռիադ է ժամանել, որտեղ ինքնաթիռի աստիճանների մոտ նրան անձամբ դիմավորել է Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամմեդ բին Սալմանը։ Դիտորդների գնահատականներով` այս ժեստը բացառիկ է. սովորաբար օտարերկրյա առաջնորդներին օդանավակայանում դիմավորում է նահանգապետը, այլ ոչ թե թագավորական ընտանիքի ներկայացուցիչը։

Սաուդյան Արաբիա կատարած այցը ամերիկացի առաջնորդի մերձավորարևելյան շրջագայության առաջին կետն է։

Շրջագայության ընթացքում նա կայցելի նաև Կատար և ԱՄԷ: Այցի շրջանակում նախատեսվում է համաձայնագրեր ստորագրել արհեստական ​​բանականության, էներգետիկայի և, հնարավոր է, պաշտպանության ոլորտներում։

Բանակցությունների առանցքային թեմաներն են Գազայի հատվածում առկա հակամարտությունը, տարածաշրջանային անվտանգությունը և Իրանի հարցը։
 

Կիսվել սոց․ ցանցերում