Հայտնի է Ստամբուլում ռпւս-ուկրшինական բանակցությունների մեկնարկի նոր ամսաթիվը

Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև Ստամբուլում բանակցային գործընթացը կսկսվի մայիսի 16-ին։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով աղբյուրին։

«Այո, մայիսի 16-ին», — ասել է գործակալության աղբյուրը։

Հիշեցնենք, որ Ստամբուլում բանակցությունների մեկնարկի ժամը դեռևս որոշված ​​չէ, և կա հնարավորություն, որ խաղաղության գործընթացը հետաձգվի մինչև ուրբաթ՝ մայիսի 16-ը։

Միևնույն ժամանակ, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ստամբուլում բանակցությունները կարող են տեղի ունենալ այսօր երեկոյան կամ հաջորդ օրը։

Կիսվել սոց․ ցանցերում