«Բարսելոնա»-«Էսպանյոլ» խաղից առաջ մեքենան վրաերթի է ենթարկել երկրպագուներին՝ մխրճվելով ամբոխի մեջ։
Իսպանական AS հրատարակության տվյալներով՝ վիրավորվել է առնվազն 13 մարդ, չորսը գտնվում են միջին ծանրության վիճակում, ինը ստացել են թեթև աստիճանի մարմնական վնասվածքներ։
Ըստ նախնական տեղեկությունների, վարորդը 45-55 տարեկան կին է եղել: Նա սկզբում հարվածել է մի աղջկա, ով փախել է տարածքից: Դրանից հետո մի երկրպագուները սկսել են վիրավորել վարորդին և մեքենայի վրա են նետել տարբեր առարկաներ։ Վարորդը, հնարավոր է ստեղծված իրավիճակում, պատահաբար սեղմած լինի գազի ոտնակը։
