Զանգերի գերակշիռ մեծամասնությունը կապված են եղել տեխնիկական ճշտումների հետ։ Քաղաքացիները հարցրել են, թե ինչպե՞ս իմանալ իրենց ընտրատեղամասը, անձը հաստատող ի՞նչ փաստաթղթով է հնարավոր քվեարկել և այլն։
Եղել են նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վստահված անձ դառնալու առաջարկներ։
Առերևույթ ապօրինության մասին հաղորդում թեժ գծին չի ստացվել։
Հաջորդ ամփոփումը կներկայացնենք ժամը 16:00-ին։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական շտաբի պետ Արմեն Փամբուխչյան
