Հողագործական աշխատանքների ժամանակ ինչպես օգտագործել թпւնաքիմիկատներ և խուսափել թпւնավորումներից

Հողագործական աշխատանքներ իրականացնելիս խիստ կարևոր է պահպանել թունաքիմիկատների օգտագործման անվտանգության կանոնները` խուսափելու թունավորումներից։

Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից

Թունաքիմիկատներ գնելիս՝

Հետևե՛ք թունաքիմիկատի օգտագործման, անվտանգ չափաքանակների և առաջին օգնության միջոցառումների վերաբերյալ հրահանգներին, որոնք նշված են պիտակի վրա:

«Մի՛ գնեք թունաքիմիկատներ, որոնց պիտակները բացակայում են կամ գրված են Ձեզ համար անհասկանալի լեզվով:

Օգտագործման ընթացքում՝

Օճառով լվանալ ձեռքերը և դեմքը թունաքիմիկատի օգտագործումից հետո՝ նախքան սնունդ ընդունելը, ծխելը կամ սանհանգույցից օգտվելը:

Լվանալ աղտոտված մաշկը և հագուստը առատ ջրով և օճառով:

Օգտագործել անհատական պաշտպանիչ միջոցներ թունաքիմիկատի հետ աշխատելիս (հատուկ հագուստ, դիմակ, ձեռնոց, ակնոց, երկարաճիտ կոշիկներ):

Լվանալ և պահել թունավոր նյութերով աղտոտված հագուստներն առօրյա հագուստներից առանձին:

Չպահել թունավոր նյութերը պարենային ապրանքների համար նախատեսված տարաներում:

Թունավոր նյութերը պահել գործարանային սրվակներում, հակառակ դեպքում, այդ նյութերի սրվակների վրա փակցնել նախազգուշացնող պիտակներ:

Պատրաստել թունաքիմիկատի խառնուրդը լավ օդափոխվող տարածքում:

Չփչել հեղուկացրիչի (սրսկիչ սարքի) խցանված ծայրադիրի մեջ։

Քանի որ դեռևս շարունակվում են ծնողների անուշադրության հետևանքով արձանագրված թունավորման դեպքերը, ԱՆ-ն հորդորում է՝

Պահպանե՛ք դրանք բարձր տեղերում, իրենց սկզբնական փաթեթավորմամբ և փակվող տուփերում։

Մի՛ պահեք թունաքիմիկատները և քիմիական նյութերը երեխաներին հասանելի վայրերում։

Հիշե՛ք՝ ծնողների անտեղյակությունն ու անփութությունը կարող են հանգեցնել անդառնալի հետևանքների»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Կիսվել սոց․ ցանցերում