Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանն օրերս վիրավորել էր իրեն քննադատողներին ու սպառնացել, որ պատասխանելու է իրեն ուղղված ցանկացած գրառման և ելույթի։ Այսօր նա անհատապես թիրախավորել է մի շարք անձանց։
Մասնավորապես «երկու տխմար» է անվանել լրագրող Անժելա Թովմասյանին և հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանին․
«Երկու տխմար, որ դուրս են տալիս կատարյալ տխմարություններ։ Բայց կարեւորը՝ նրանք վստահ են իրենք իրենց, եւ իրենց արտաբերած ցնդաբանությունների վրա»,- գրել է Հակոբյանը։

