«Ոչ մի կերպ չէի կարողանում վախս հաղթահարել, բարդ նկարահանման օրեր ենք ունեցել». Լիլիթ Սարգսյանն առաջին անգամ՝ կրիմինալ ժանրում

«Առաջարկը ստացա ֆիլմի ռեժիսոր Մհեր Խաչատրյանից: Դերի քննարկումներից հետո անմիջապես ընդունեցի առաջարկը, քանի որ կերպարն, ում մարմնավորելու եմ, ուժեղ բնավորությամբ աղջիկ է՝ պայքարող, չհանձնվող»,- Tert.am Life-ի հետ զրույցում պատմեց դերասանուհի Լիլիթ Սարգսյանն, ով «Վենդետա» ֆիլմում մարմնավորելու է գլխավոր հերոսուհուն:

Վախենում եմ զենքերից ու կերպարիս վրա պիտի կրակեն…

Դերասանուհի Լիլիթ Սարգսյանի առաջին փորձն է կրիմինալ ժանրում:

«Բարդ նկարահանման օրեր ունեցել ենք ու հատկապես իմ կերպարը շատ բարդություններով է անցել: Ես վախենում եմ զենքերից ու, երբ կերպարի վրա պիտի զենքով կրակեն, այդտեղ մի փոքր երկար ենք աշխատել, քանի որ ոչ մի կերպ չէի կարողանում վախս հաղթահարել»,- պատմեց դերասանուհին:

Լիլիթ Սարգսյանի խոսքով՝ նկարահանումներն անցնում են ջերմ մթնոլորտում: Նա նշեց, որ ռեժիսորի հետ առաջին համագործակցությունը չէ, բայց թիմն իր համար նոր էր:

«Արդեն 2-րդ նկարահանման օրն այնպիսի մթնոլորտ էր՝ տպավորություն էր, որ 10-րդ նախագիծն է միասին: Շատ եմ սիրել ողջ թիմին»,- նշեց Լիլիթը:

Ամենաբարդը բռնաբարության տեսարանն էր

Դերասանուհին Tert.am Life-ի հետ զրույցում անկեղծացավ, որ ֆիլմում ամենաբարդը բռնաբարության տեսարանն էր:

«Սարսափելի բարդ նկարահանման օր էր, էմոցիոնալ բարդ տեսարաններ ենք հաղթահարել: Շատ չեմ ուզում խոսել այս տեսարանի մասին, բայց ամենաբարդն էր»,- ասաց դերասանուհին:

Լիլիթ Սարգսյանը «Վենդետա» ֆիլմում մարմնավորում է Նանեին: Դերասանուհու բնորոշմամբ՝ շատ ուժեղ կամքի ուժ ունեցող աղջկա տեսակ է:

«Պայքարող է ու անգամ ամենաանելանելի պահին միևնույն է՝ ինքնատիրապետումը չի կորցնում ու չի թուլանում: Ֆիլմը դիտողն ավելի շատ պիտի կենտրոնանա այս որակների վրա: Շատ չեմ ուզում մանրամասնել, մնացածը կտեսնի հեռուստադիտողը:

Ավելի վաղ անդրադարձել էինք «Վենդետա» բազմասերիանոց ֆիլմի նկարահանումներին: Ֆիլմի նկարահանման առաջին օրը ներկա է եղել նաև Tert.am Life-ը, զրուզել ստեղծագործական թիմի հետ, առանձնացրել հետաքրքիր դրվագներն ու առաջին բեքսթեյջ լուսանկարները: 

Կիսվել սոց․ ցանցերում