Այսօր Ալեքսանդր Արզումանյանի Վերջին զանգն է

Այսօր դերասան Ալեքսանդր Արզումանյանի վերջին զանգն է: Դերասանն իր ինստագրամյան էջում ավարտական միջոցառումից լուսանկարներ ու տեսանյութ է հրապարակել:

Ինստագրամում լուսանկարներ է հրապարակել նաև հայրը՝ դերասան Մկրտիչ Արզումանյանը:

«Փայլուն ապագա, տղաս»,- լուսանկարին կից գրել է նա:

Հիշեցնենք՝ Ալեքսանդր Արզումանյանը վերջերս նկարահանվում էր Արմենիա հեռուստաընկերությամբ եթեր հեռարձակվող «Գիտունոիդ» սիթքոմում:

Դերասանն այս պահին խաղում է նաև թատրոնում՝ «Հրեշը լուսնի վրա» ներկայացման մեջ:

https://tert.am/am/life/news/2025/05/23/arzumanyan/4232155

Կիսվել սոց․ ցանցերում