Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Թբիլիսիում Ռուսաստանի դրոշի պղծումը որակել է որպես անբարոյականություն։
«Երբ դու դուրս ես գալիս մի քանի հազար մարդու առջև, անկախ նրանից, թե ինչ դրոշ ես բռնում, և նման բան ես անում (Ռուսաստանի դրոշի պղծում — խմբ.), դա չի համապատասխանում վրացական մշակույթին։ Սա պարզապես ոչ մշակութային քայլ է», — վրացի լրագրողներին ասել է Կոբախիձեն։
Միջադեպը գրանցվել է Թբիլիսիի միջազգային բաց երկնքի տակ անցկացվող փառատոնի ժամանակ, որը տեղի է ունեցել մայիսի 24-ին և 25-ին:
Միջոցառման ընթացքում 34-ամյա վրացի արտիստ Էրեկլե Գեցաձեն բեմ է բարձրացել և նախ իր առջև նետել է Ռուսաստանի դրոշը, ապա այն դրել տոպրակի մեջ, որից հետո ձևացրել է, թե միզում է դրա վրա: Նա ելույթի մի հատված հրապարակել է իր սոցցանցերում։
