ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը հրապարակել է քվեարկությանը մասնակցած ընտրողների թիվը: Ըստ այդ տվյալների՝ 824.250 ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 234.553 ընտրող կամ ընտրողների 28.46%-ը:
«Սա Երևանի մասնակցության ամենացածր ցուցանիշն է։ Չեմ հիշում նման ցածր ցուցանիշ»,– ասել է Հովակիմյանը:
Նշենք, որ 2018 թվականի Երևանի ավագանու ընտրություններին մասնակցել էր ընտրողների 43.65 տոկոսը՝ 370.323 մարդ:
Ըստ ԿԸՀ նախագահի ներկայացրած նախնական տվյալների՝ ժամը 21:00-ի դրությամբ Երևանի վարչական տարածքներում քվեարկությանը մասնակցությունը տոկոսային ցուցանիշով ունի հետևյալ պատկերը.
Աջափնյակ՝ 27.98 %
Ավան` 32.22%
Արաբկիր՝ 30.99 %
Դավթաշեն՝ 31.98 %
Էրեբունի՝ 24.35 %
Կենտրոն՝ 30.25 %
Մալաթիա-Սեբաստիա՝ 25.86 %
Նոր Նորք՝ 29.63 %
Նորք Մարաշ՝ 31.07 %
Նուբարաշեն՝ 27.9 %
Շենգավիթ՝ 26.5 %
Քանաքեռ–Զեյթուն՝ 29.98 %
