Բելառուսը հերթական անգամ ի ցույց է դնում խшղաղասիրությունը. կառավարություն

Բելառուսը հանել է ԵՄ-ից կարտոֆիլի, սոխի, կաղամբի և խնձորի ներկրման արգելքը:

Երկրի կառավարության հաղորդագրության մեջ նշվում է, որ դա արվել է բելառուսական գյուղատնտեսական արտադրանքի համար Եվրոպական մաքսատուրքերի բարձրացման դիմաց:

«Բելառուսը հերթական անգամ ի ցույց է դնում բացությունը, խաղաղասիրությունը, բարիդրացիության սկզբունքը և մի շարք պետությունների, այդ թվում՝ ԵՄ երկրների քաղաքացիների՝ մեր երկիր առանց վիզայի մուտքի որոշման նմանությամբ թուլացնում է սահմանափակումները, որոնք մտցվել են ոչ բարեկամական երկրների գյուղատնտեսական արտադրանքի նկատմամբ», — ասվում է հաղորդագրության մեջ:

Կիսվել սոց․ ցանցերում