Հնդկաստանում պшյթյուն է որոտացել․ կան զпհեր և վիրшվորներ

Հնդկաստանի հյուսիս-արեւմուտքում գտնվող Փենջաբ նահանգի պիրոտեխնիկայի գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով  կան զոհեր և վիրավորներ։ Այս մասին հաղորդում է Indian Express թերթը:

«Առնվազն հինգ մարդ Է զոհվել, ևս 34-ը՝ վիրավորվել  Փենջաբի Մուկտսար շրջանում գտնվող ճայթրուկների արտադրության երկհարկանի գործարանում կեսգիշերին տեղի ունեցած հզոր պայթյունի հետեւանքով», — գրում Է հրատարակությունը:

Նշվում է, որ պայթյունն այնքան ուժեղ է եղել, որ հանգեցրել է երկհարկանի շենքի փլուզման, ընթանում են որոնողափրկարարական աշխատանքներ: Զոհերի թիվը կարող է աճել,  հավանական է,  որ փլատակների տակ նույնպես մարդիկ կլինեն։

Կիսվել սոց․ ցանցերում