Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի անհետ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովների ներկայացուցիչների հանդիպում։
ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը, անդրադառնալով հանդիպմանը, լրագրողների հետ զրույցում ասել է, որ քննարկվել է անհետ կորածների ճակատագիրն ու հնարավոր որոնողական աշխատանքների հետ կապված հարցեր։
Հարցին՝ արդյունքներ ե՞րբ կլինեն, ԱԱԾ տնօրենը պատասխանել է.
«Մենք բոլորից շատ ենք շահագրգռված, որ օր առաջ արդյունք ունենանք։ Ես չեմ կարող ասել՝ արդյունք կունենանք վաղը, հինգ օր, մեկ ամիս կամ մեկ տարի հետո, բայց արդյունք ունենալու ուղղությամբ մեր կողմից ամեն ինչ արվում է։
Նախնական պայմանավորվածություն ունենք համատեղ որոնողական աշխատանքներ իրականացնելու մասին: Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ այդ աշխատանքները շարունակական լինեն։ Ես դրական եմ որակում այդ հանդիպումը»,- ասել է Արմեն Աբազյանը:
