CNN-ին ուղղված էլեկտրոնային նամակում Լոս Անջելեսի շրջանի շերիֆի դեպարտամենտը հայտնել է, որ շաբաթ օրը ցուցարարների հետ բախումների ժամանակ շերիֆի երկու օգնական է վիրավորվել։
Կյանքին չսպառնացող վնասվածքներով նրանց տեղափոխել են տեղի հիվանդանոց և ավելի ուշ դուրս են գրել:
Հիշեցնենք, որ բողոքի ցույցերը և դրանց հաջորդած անկարգություններն առաջացել էին ներգաղթյալների ձերբակալությունների պատճառով։
