«Ելակե Լուսին»՝ աշխարհի մի շարք երկրների երկնքում

Ռուսաստանում և մի շարք այլ երկրներում հունիսի 10-ի երեկոյան բնակիչները կարողացել են երկնքում տեսնել «Ելակե Լուսին»-ը։

Այս անունը կապված է հյուսիսամերիկյան հնդկացիների ավանդույթների հետ, որոնց համար նման լիալուսինը նշանավորում է ելակի բերքահավաքի սեզոնի սկիզբը:

Երբ լուսինը բարձրանում է հորիզոնից վեր, այն ձեռք է բերում տաք վարդագույն-նարնջագույն երանգներ: Դա տեղի է ունենում Երկրի մթնոլորտում լույսի բեկման և ցրման պատճառով։

«Ելակե Լուսնի» լուսանկարները տարածվել են սոցիալական ցանցերում։ Օգտատերերը կիսվել են կադրերով Ղրիմից, Պրիմորյեից, Տյումենից, Լիվերպուլից, Աթենքից, Իրաքի, Կիպրոսի, Թուրքիայի քաղաքներից և այլն:

Հաջորդ այսպիսի լիալուսինը սպասվում է 2043 թվականին։

Կիսվել սոց․ ցանցերում