ՌԴ-ն երկրորդ գիշերն անընդմեջ հшրվածել է Խարկովին. կան վիրщվորներ

Ռուսական բանակը «Շահեդ» տիպի գրոհային անօդաչու թռչող սարքերի միջոցով ռմբակոծել է Խարկով քաղաքը: Այս մասին հայտնել են քաղաքապետ Իգոր Տերեխովը և Խարկովի մարզային ռազմական վարչակազմի նախագահ Օլեգ Սինեգուբովը։

Ռուսական զինված ուժերը գիշերը Խարկովին 12 հարված են հասցրել։ Անօդաչու թռչող սարքերից մեկը հարվածել է դպրոցի տարածքին, մյուսը՝ բազմահարկ բնակելի շենքի բակում գտնվող մանկապարտեզի խաղահրապարակին։

Վիրավորվել է առնվազն 15 մարդ, այդ թվում՝ չորս երեխա, ասել է քաղաքապետը:

Կիսվել սոց․ ցանցերում