Հունիսի 12-ին Երևանում՝ «Արմենիա» բժշկական կենտրոնում, ողբերգական դեպք է տեղի ունեցել։ Ժամը 16։20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Արմենիա» բժշկական կենտրոնից քաղաքացին իրեն ցած է նետել։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ըստ նախնական տեղեկությունների՝ մահացածը Երևանի բնակիչ, 68-ամյա Գևորգ Կ.-ն է, որը նշված հիվանդանոցի 5-րդ հարկի վիրաբուժական բաժանմունքի պատուհանից ցած է նետվել։
Դեպքի փաստով Քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
