Իսրայելի կողմից Իրանի միջուկային օբյեկտների դեմ հարձակողական գործողությունը դեռևս հեռու է ավարտից, քանի որ երկրի ղեկավարությունն այն ծրագրել է 14 օրվա համար: Այս մասին ամերիկյան Wall Street Journal-ին (WSJ) ասել է անանուն բարձրաստիճան իսրայելցի պաշտոնյան, փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը։ Լրատվամիջոցն ընդգծում է, որ նման ժամկետը համապատասխանում է փորձագետների կանխատեսումներին, քանի որ հարվածները մեկ օրում ի վիճակի չեն բավարար վնաս հասցնել Իրանի միջուկային ծրագրին։ Բացի այդ, ըստ աղբյուրի, Իսրայելը գործում է Իրանում համապարփակ ձևով՝ Թեհրանի ռազմական արձագանքի հավանականությունը սահմանափակելու համար, միաժամանակ, հարվածելով Իրանի միջուկային և ռազմական օբյեկտներին, ինչպես նաև նրա ղեկավարությանը։ Իսրայելն արդեն օգտագործել է այս մեթոդը Լիբանանում 2024 թվականի աշնանը, երբ ոչնչացրել է իրանամետ «Հըզբոլլահ» խմբավորման զենքն ու ենթակառուցվածքները, վերացրել նրա ղեկավարությանը։ Իրանում ներկայիս գործողությունը կարող է ավարտվել ճիշտ նույն կերպ, WSJ-ին հայտնել է անանուն պաշտոնյան։ Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://factor.am/901697.html?fbclid=IwY2xjawK5Y1lleHRuA2FlbQIxMQBicmlkETFYNTlsMk53Q2lSNW41WWZtAR4h6R51xxe2Fsczvm5NBYW_NfzCMSoZa-UP1bCy7s6h4wIl-JBBcoACjttS9g_aem__5JkUu2JEDNooeqfpJAOOA
© factor.am