ԱՄՆ դեսպանատունը հորդորում է խուսափել ՀՀ–ում Իրանի դեսպանատուն այցելելուց

Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանությունը կոչ է անում խուսափել Երևանում Իրանի դեսպանատուն և Կապույտ մզկիթ այցելելուց:

Դեսպանատունը խորհուրդ է տալիս ԱՄՆ քաղաքացիներին դրսևորել զգուշություն, խուսափել ցույցերից և մեծ հավաքույթներից, հետևել տեղական իշխանությունների հրահանգներին:

Դեսպանությունը հիշեցնում է, որ դեպի Հայաստան և Հայաստանից մեկնող որոշ չվերթեր օգտագործում են Իրանի օդային տարածքը, և զգուշացնում` այս թռիչքները կարող են չեղարկվել կամ հետաձգվել:

Կիսվել սոց․ ցանցերում