Իրшնի արտգործնախարարը ուղևորվում է Ժնև՝ եվրոպացի գործընկերների հետ հանդիպումների

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հունիսի 20-ին ուղևորվելու է Ժնև, որտեղ կհանդիպի եվրոպացի գործընկերների հետ։

Այս մասին իրանական ԻՌՆԱ գործակալությանն ասել է ինքը՝ նախարարը։

Նրա խոսքով, վաղը իրանական պատվիրակությունը Ժնևում հանդիպում կանցկացնի Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի արտաքին գործերի նախարարների և ԵՄ ներկայացուցչի հետ խորհրդակցությունների համար։

Կիսվել սոց․ ցանցերում