ՀՀ-ն Վրաստանի կողմից Իրшնի քաղաքացիներին տարհանելու երթուղիներից մեկն է

Հայաստանը Վրաստանի կողմից Իրանից իր քաղաքացիներին տարհանելու համար առաջարկվող երթուղիներից մեկն է: Այս մասին հայտնել է Թեհրանում վրացական դիվանագիտական ներկայացուցչությունը:

Խոսքը հայ-իրանական սահմանին «Նուրդուզ» («Ագարակ») սահմանային անցակետի մասին է։ Նշվում է, որ դեսպանությունն արդեն խորհրդատվություն և օգնություն է տրամադրել Իրանում գտնվող Վրաստանի ավելի քան 100 քաղաքացիների:

Կիսվել սոց․ ցանցերում