Քանի դեռ հшրձակումները շարունակվում են, Իրшնը չի բանակցի որևէ կողմի հետ․ Արшղչի

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Ժնևում կայացած բանակցություններից հետո հայտարարության մեջ նշել է, որ Թեհրանը պատրաստ է շարունակել խորհրդակցությունները Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի և այլ եվրոպական երկրների հետ, և քննարկում է մոտ ապագայում «եվրոպական եռյակի» ձևաչափով ևս մեկ հանդիպում անցկացնելու հնարավորությունը։ Այս մասին հայտնում է Tasnim գործակալությունը։

«Մենք աջակցում ենք Եվրոպական եռյակի և ԵՄ մյուս անդամ պետությունների հետ շարունակական խորհրդակցություններին և պատրաստ ենք մոտ ապագայում անցկացնել ևս մեկ հանդիպում», — ասել է նախարարը։

Նրա խոսքով՝  Իրանը կշարունակի իրացնել ինքնապաշտպանության իր օրինական իրավունքը և չի բանակցի որևէ կողմի հետ, քանի դեռ շարունակվում են Իսրայելի հարձակումները։

Կիսվել սոց․ ցանցերում