Ընդդիմությունը բոյկոտեց ԱԺ արտահերթ նիստը

Ընդդիմությունը բոյկոտեց ԱԺ արտահերթ նիստը, որրի ընթացքում քննարկվում է «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արթուր Սարգսյանին, Արծվիկ Մինասյանին և խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը։

«Հաշվի առնելով Սեյրան Օհանյանի շուրջ ստեղծված իրավիճակը, և նաև մեր գործընկերների ներկայացրած մոտեցումները, մենք էլ Սեյրան Օհանյանի հարցի քննարկմանը չենք մասնակցելու»,- ասել է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Մինչև դահլիճը լքեք, մի բան ասեմ։ Պարոն Արծվիկ Մինասյանի գործը և պարոն Օհանյանի գործը դրանք նույն գրեթե գործն են, և փաստացի դուք նաև բաց եք թողում պարոն Մինասյանի հետ կապված հարցի քննարկումը»,- ասել է Ալեն Սիմոնյանը։

Ընդդիմադիրները լքեցին դահլիճը։

Կիսվել սոց․ ցանցերում