Չեխիայում մասշտաբային հոսանքազրկումներ են

Չեխիայի տարածքի մեծ մասում հոսանքազրկումներ են: Այս մասին հայտնել է երկրի հրշեջ-փրկարարական ծառայությունը:

«Պրահայում, Կենտրոնական, Հյուսիսային և Արևելյան Չեխիայում մենք մեծ թվով էլեկտրաէներգիայի անջատումներ ենք գրանցել, — ասվում է «X»-ում գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ:

Pražská energetika (PRE) էներգետիկ ընկերության տվյալներով՝ բլեքաութի պատճառ է դարձել Խոդովի շրջանի ենթակայանում տեղի ունեցած վթարը։

Պրահայում արտակարգ դրությունն ազդել է մի քանի շրջանների վրա: Տրամվայներն ու մետրոյի գնացքները չեն աշխատում, լուսացույցները, բանկոմատները և վճարման տերմինալները՝ ևս:

Կիսվել սոց․ ցանցերում