ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակը ուշադիր հետևում է Բաքվում ռուս լրագրողների ձերբակալման հետ կապված իրավիճակին։ Այս մասին, Araratnews.am-ի փոխանցմամբ, հայտարարել է ՄԻԳՀ-ի մամուլի քարտուղար Ռավինա Շամդասանին։
«Այո, մենք ուշադիր հետևում ենք այս իրավիճակին և հավաքում ենք ավելի մանրամասն տեղեկություններ, նախքան ավելի հստակ մեկնաբանություններ տալը», — պատասխանել է նա լրագրողին ՄԱԿ-ի ճեպազրույցի ժամանակ։
Նշենք, որ Բաքվի «Սպուտնիկ» գրասենյակում ձերբակալությունները տեղի են ունեցել հունիսի 30-ին։
