Հայաստանի Սահմանադրությունը 30 տարեկան է

Այսօր Հայաստանի Սահմանադրության օրն է։

30 տարի առաջ հուլիսի 5-ին-ին համաժողովրդական հանրաքվեով ընդունվեց նորանկախ Հայաստանի մայր օրենքը՝ սահմանադրությունը։ Մասնակիցների 68%-ը՝  ընտրական իրավունք ունեցող 2 մլն 190 հզ․ քաղաքացուց 1 մլն 217 հզ-ը կողմ քվեարկեց սահմանադրությանը։

Սահմանադրություն ունենալը նորանկախ Հայաստանի առաջնահերթություններից էր։ Նախ, անկախության հռչակումից մի քանի օր անց՝ սեպտեմբերի 25-ին, ԳԽ-ն ընդունեց «Անկախ պետականության հիմնադրույթների մասին» սահմանադրական օրենքը, որում ամրագրվեց պետության կառավարման հիմնական դրույթները։

Ապա՝ 1992թ․-ից սկսեց գործել սահմանադրական հանձնաժողովը, որը հոկտեմբերին արդեն աշխատում էր նախագծի բուն տեքստի վրա։

Տևական աշխատանքից, բուռն քննարկումներից հետո  ԳԽ-ն 1995թ․ մայիսին հաստատեց և հուլիսի 5-ին հանրաքվեի դրեց սահմանադրության նախագիծը, որ մինչ այդ մանրամասն՝ հոդված առ հոդված, քննարկվել էր օրենսդիր մարմնում, նաև՝ մի քանի հարյուր հազար օրինակով տպագրվել ու բաժանվել քաղաքացիներին։

Սահմանադրության ընդունման վերաբերյալ 1994թ. ընթացքում ԳԽ նիստում երկու անգամ հանդես էր եկել հանձնաժողովի ղեկավար, Հայաստանի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։ Իսկ հիմնական քննարկումներն ու բանավեճերը պետության կառավարման համակարգի շուրջ էին, քանի որ ընդդիմադիրները՝ ի դեմս ՀՅԴ-ի, պնդում էին խորհրդարանական կառավարման օգտին։

Ընդունվեց նախագահական կառավարման համակարգը։

Ամբողջական՝

https://www.radar.am/hy/news/politics-2703314192/

Կիսվել սոց․ ցանցերում