Ռուս հայտնի աստղ Զեմֆիրան Երևանյան համերգից հետո գեղեցիկ գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում. (տանը)

Ռուս հայտնի աստղ Զեմֆիրան Երևանյան համերգից հետո գեղեցիկ գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում. (տանը) Երևանը ինձ հիացրեց։ Այնքան ջերմություն կար ամենուր՝ բոլորից, բոլոր երեք օրերին։ Զարմանալի վայր է, զարմանալի մարդիկ։ Երեք օր շարունակ գլխումս պտտվում էր միևնույն հարցը՝ «այդ ինչպե՞ս է պատահել, որ ես երբեք այստեղ չեմ եղել»։ Նման «հայտնագործություններ» անել այս տարիքում՝ անգին են։ Իմ սրտի մի հատված մնաց այնտեղ՝ Երևանում։ Իսկ համերգը՝ դա կարծես մեծ հավաքույթ լիներ։ Անհավատալի պատմություններ աղջկա մասին, որ եկել էր Նոր Զելանդիայից, մեկ այլը՝ Ճապոնիայից, բայց ասում էր՝ հաճախ է թռչում, և, իհարկե, Մոսկվա/Պետերբուրգ/Ուֆա՝ ամբողջ կազմով ֆան-գոտին։ Եվ մարդիկ՝ անցյալից, որոնք հայտնվեցին տարիներ անց և արթնացրին հիշողություններ ու մոռացված զգացումներ։ Իսկ համերգը… գուցե կարելի էր ավելի լավ անել, բայց ես հաճախ այդպես եմ մտածում։ Ի վերջո, դա պարզապես նոտաներ ու ձայներ չէր։

Դա սպասված, լավ հանդիպում էր։ Այդպիսի պահերից հետո մտածում ես. «դե՛հ, հիասքանչ էր»։ Ես հիշեցի երեք բան՝ Սարի վրա գտնվող երկու տներ՝ հենց ստադիոնի դիմաց, որոնց լուսավոր պատուհանները ողջ համերգի ընթացքում լույս էին տալիս դեպի ինձ։ Անտանելի գեղեցիկ մետաֆորա էր, ու պարզապես տեսարանը՝ եզակի։ Վերջին երգը՝ վերջում իմպրովիզ։ Ես միշտ սիրել եմ իմպրովիզները, բայց հիմա դրանք ավելի ու ավելի հազվադեպ եմ անում։ Այս անգամ ստացվեց։ Գագիկը՝ երեկոյի անկասկած հերոսը։ Խիզախ ու նուրբ։

Հայաստանի քվինտէսենցիան։ Մարդիկ ասում ու գրում են՝ «հրաշալի համերգ էր», բայց հենց դուք էիք, որ այն դարձրեցիք այդպիսին։ Հավաքվելով մի վայրում՝ բաց երկնքի տակ, կիսվելով զգացմունքներով։ Կարծում եմ՝ հենց դա է ամենաշատը ներգործում՝ այդ գիտակցումը, որ դուք շատ էիք, որ այդ բոլոր մարդիկ շուրջդ երկու ժամ քո ընկերներն են։ Շնորհակալություն, Երևան, այս համերգի համար։ Շնորհակալություն բոլորիդ՝ ձեր այդքան բարի վերաբերմունքի համար։ Վստահ եմ՝ յուրաքանչյուր արտիստ իր հանդիսատեսին համարում է լավագույնը, բայց կարծես թե իմն իսկապես լավագույնն է։ Իսկ համերգից հետո հաջորդ օրը «բացվեց» Արարատը՝ լեռը ամբողջությամբ երևաց։ Ասում են՝ ամռանը դա հազվադեպ է լինում։ Հ.Գ. Ինչու՞ ես երբեք այստեղ չեմ եղել։

https://www.facebook.com/photo?fbid=1294434212048612&set=pcb.1294432848715415

Կիսվել սոց․ ցանցերում