Ինչ է խոստացել Թրшմփը՝ Ուկրաինայի նախագահին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է անհապաղ Վլադիմիր Զելենսկուն ուղարկել տասը Patriot հակահրթիռային պաշտպանության համակարգ, գրում է Axios-ը։

«Երկու աղբյուրներ հայտնել են, որ Թրամփը խոստացել է անհապաղ ուղարկել 10 Patriot հակահրթիռային պաշտպանության համակարգ՝ մատակարարման կասեցման դեպքում նախատեսվածից պակաս, և օգնել գտնել դրանք մատակարարելու այլ եղանակներ», — ասվում է հրատարակության մեջ։

Հրատարակության տվյալներով՝  Սպիտակ տան ղեկավարը զրուցել է նաև Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ։ Մերցը պատրաստակամություն է հայտնել ԱՄՆ-ից լրացուցիչ Patriot մարտկոցներ գնել և դրանք Կիև ուղարկել։

Կիսվել սոց․ ցանցերում