Ադրբեջшնը ռուս խաղաղապահներին տեղեկացրել է Լեռնային Ղшրшբшղпւմ ցեղшսպшնпւթյпւն սկսելու մասին

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ռուսական խաղաղապահ կոնտինգենտի հրամանատարությանը և թուրք-ռուսական մոնիթորինգային կենտրոնի ղեկավարությունը տեղեկացված են Լեռնային Ղարաբաղում սկսված գործողությունների մասին։

Ադրբեջանը ռուս խաղաղապահներին տեղեկացրել է Լեռնային Ղարաբաղում ցեղասպանություն սկսելու մասին:

Ինչպես ավելի հայտնել ենք՝ Ադրբեջանը պաշտոնապես հայտարարել է ԼՂ-ում ռազմական գործողությունների սկսելու մասին։ Լեռնային Ղարաբաղի տարբեր քաղաքներում՝ Ստեփանակերտում, Ասկերանում, Մարտունիում, հայտարարվել է օդային տագնապ. Ադրբեջանը օդային հարվածներ է հասցնում այդ ուղղություններով։

 

Կիսվել սոց․ ցանցերում