Ուկրшինայի զի նուժը հшրձակվել է Կпւրսկի քաղաքային լողափի վրա. կան զпհեր և վիրшվորներ

Կուրսկի քաղաքային լողափի վրա Ուկրաինայի զինված ուժերի հարձակման հետևանքով 3 մարդ մահացել է, 7-ը` վնասվածքներ ստացել։

«Ճշտված տվյալներ Ուկրաինայի զինված ուժերի հարվածի վերաբերյալ։ Լողափի վրա հարձակվելու հետևանքով 3 մարդ տեղում մահացել է»,- գրել է մարզպետի ժամանակավոր պաշտոնակատար Ալեքսանդր Խինշտեյնը  Telegram-ի իր ալիքում։

Նրա խոսքով՝ տուժածների թվում 5 տարեկան տղա կա։ Նրանցից 5-ի, այդ թվում՝ երեխայի վիճակը ծանր է։

«Նրանք բեկորային վնասվածքներ և տարբեր աստիճանի այրվածքներ են ստացել։ Բժիշկներն ամեն ինչ անում են նրանց փրկելու համար։ Հիմա հիվանդանոց եմ գնում համոզվելու համար, որ մարդկանց անհրաժեշտ օգնություն է ցուցաբերվում», – նշել է պաշտոնյան։

Նա հավելել է, որ դեպքի վայրում աշխատում են բոլոր օպերատիվ ծառայությունները, իսկ հետևանքների մասին տեղեկությունները ճշտվում են:

Կիսվել սոց․ ցանցերում