Բաթումիում ձերբակալվել են Վրաստանի քաղաքացի և օտարերկրացի՝ ուրան վաճառելու փորձի համար: Այս մասին հայտնել է Վրաստանի Պետական անվտանգության ծառայության (ՊԱԾ) հակաահաբեկչական կենտրոնի տնօրեն Բաչա Մգելաձեն:
Նրա խոսքով՝ մեղադրյալները ցանկացել են ուրան վաճառել 3 միլիոն դոլարով: Այս միջուկային նյութը, հաշվի առնելով իր հզորությունը և ճառագայթման աղբյուրը, հարմար է ահաբեկչական հարձակում իրականացնելու նպատակով պայթուցիկ սարքեր պատրաստելու համար, պնդում է ՊԱԾ ներկայացուցիչը:
Ձերբակալվածների դեմ քրեական գործ է հարուցվել Վրաստանի Քրեական օրենսգրքի 230-րդ հոդվածով (միջուկային նյութերի կամ սարքերի, ռադիոակտիվ թափոնների և նյութերի անօրինական մշակում): Այս հոդվածով նրանց սպառնում է 5-ից 10 տարի ազատազրկում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
