ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ փոխել է տվել Coca-Cola-ի բաղադրությունը, կամ համենայն դեպս այդ ըմպելիքի՝ ամերիկյան շուկայի համար նախատեսված խմբքանակների բաղադրությունը։ Համաձայն Սպիտակ տան ղեկավարի, այսուհետ Coca-Cola-ի մեջ կիրառվելու է միայն իսկական շաքարեղեգից ստացված շաքար։ «Ես խոսեցի Coca-Cola-ի հետ իսկական շաքարեղեգի շաքար օգտագործելու մասին ըմպելիքի բաղադրության մեջ, որը վաճառվում է Միացյալ Նահանգներում։ Եւ նրանք համաձայնեցին»,- սոցկայքի իր էջում գրել է նախագահ Թրամփը։ Թրամփը երախտագիտություն է հայտնել Coca-Cola-ի ղեկավարությանն իրեն ընդառաջ քայլ անելու համար։
Նշենք, որ Միացյալ Նահանգներում վաճառվող Coca-Cola-ում օգտագործում է եգիպտացորենից ստացվող շաքար։ Մեծ Բրիտանիայում եւ Մեքսիկայում է, որ օգտագործվում է շաքարեղեգի շաքար։ Այս տարվա ապրիլին էլ ընկերությունից հայտնել են, որ շարունակում են բարեհաջող կերպով քայլեր ձեռնարկել՝ ըմպելիքի մեջ շաքարի պարունակությունը նվազեցնելու ուղղությամբ։Նշենք, որ Միացյալ Նահանգների Առողջապահության նախարարությունը կոչ է արել ամերիկյան ընկերություններին իրենց արտադրանքներից հանել եգիպտացորենի օշարակը, բուսական յուղերը եւ արհեստական գունանյութերը, որոնք առաջացնում են առողջական խնդիրներ։
Հիշեցնենք նաեւ, որ նախագահ Թրամփը հայտնի է որպես Coca-Cola խմիչքն իր ամենօրյա սննդակարգում օգտագործող մարդ։
