Քննիչը Ռուբեն Հակոբյանին կшլանավորելու միջնորդություն է ներկայացրել

Քննիչը ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել: Այս մասին հայտնել է նրա որդին՝ Սամվել Հակոբյանը:

ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանի կալանքի միջնորդությունը կքննվի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, ժամը 24։00-ին։

Հիշեցնենք` ավելի վաղ հայտնել էինք, որ Ռուբեն Հակոբյանը ձերբակալվել է:

Կիսվել սոց․ ցանցերում