ՈՎՔԵՐ ԵՆ ԿԱՌՈՒՑԵԼ ՔԵՈՓՍԻ ԲՈՒՐԳԸ՝ ՍՏՐՈՒԿՆԵՐԸ, ԹԵ՝ ՎԱՐՊԵՏ ՇԻՆԱՐԱՐՆԵՐԸ

Գիտնականները՝ Գիզայի պլատոյում գետահովտում իրականացրած վերջին հնագիտական պեղումների ժամանակ հայտնաբերել են գրաֆիտիներ, որոնք վկայում են այն մասին, որ հին եգիպտական բուրգերը կառուցել են ոչ թե ստրուկները, այլ՝ վարպետ շինարարները, ավելի կոնկրետ՝ շինարարների բրիգադները։ Այս մասին հայտարարել է եգիպտագետ Զաքի Հավասը։ Համաձայն RIA Novosti լրատվական գործակալության փոխանցման, պեղումների ժամանակ, Քեոփսի բուրգի անմիջական հուղարկավորման սենյակի տակ հայտնաբերել են գրություններ, որտեղ գրված է եղել միմյանց հերթափոխող շինարարական բրիգադների անվանումները, նրանց աշխատած օրերը եւ հասանելիք վճարները։ Հավասը նշում է, որ հայտնաբերված պատկերագրությունները ամբողջապես համապատասխանում են իրենց բովանդակությամբ Վադի-ալ-Ջարֆում հայտնաբերված պապիրուսի բովանդակությանը։ Այս բացահայտումը վկայում է այն մասին, որ հին եգիպտական բուրգերը կառուցել են ոչ թե ստրուկները, այլ մասնագիտացված սեզոնային շինարարական բրիգադները։ Պեղումների ժամանակ հայտնաբերվել են կենդանական հազարավոր ոսկորներ, այդ թվում՝ տասնմեկ կովի եւ երեսուներեք այծի ոսկորներ։ Այդ քանակությունը լիովին բավարար է՝ մեկ օրում 10 հազար աշխատողի կերակրելու համար, նշում է մասնագետը։ Դա, ըստ Հավասի, ամբողջությամբ տարբերվում է այն սննդից, որը կերել են ստրուկները։ Ստրուկները կերել են խաշած հնդկաձավար։ Պատկերագրությունների վերծանումից պարզվել է, որ պահպանվել են շինարարների պաշտոնները՝ ինչպես օրինակ՝ «բուրգի շինարարության հսկիչ», կամ «ավագ արհեստավոր» կամ «ավագ վարպետ»։ Միաժամանակ՝ հայտնաբերվել է նաեւ, ժամանակակից լեզվով ասած, բանվորական այն ավանը, որտեղ ապրել են շինարարների բրիգադները։ Այնտեղ եղել են եւ բնակելի տարածքներ, եւ պահեստներ եւ հացի փուռ, նույնիսկ՝ բուժարան՝ լազարեթ։

 

Կիսվել սոց․ ցանցերում