Երևան-Քիշնև չվերթի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել. մի քանի ուղևոր բժշկական օգնության կարիք է ունեցել

Երևան-Քիշնև չվերթի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել ինքնաթիռում առաջացած խափանումից հետո:

Միջադեպը տեղի է ունեցել թռիչքից կարճ ժամանակ անց. անձնակազմը որոշել է մոտ երկու ժամ շրջանցել Հայաստանի տարածքը՝ վառելիքը այրելու և անվտանգ վայրէջք կատարելու համար։

Ուղևորներից մի քանիսը բժշկական օգնության կարիք է ունեցել ուժեղ սթրեսի պատճառով։ Ավելի քան 150 մարդ շարունակում է սպասել ճանպարհը շարունակելու վերաբերյալ տեղեկատվությանը։

FlyOne-ը հաստատել է միջադեպը՝ նշելով, որ հայտնաբերվել է աննշան անսարքություն, և վայրէջքը կատարվել է՝ անվտանգության նկատառումներից ելնելով ստանդարտ ընթացակարգերին համապատասխան։

«Տեխնիկական խումբը լրացուցիչ ստուգում է անցկացնում։ Ստուգումը ավարտվելուց հետո ինքնաթիռը կշարունակի թռիչքը»,- հայտնել է ավիաընկերության մամուլի ծառայությունը։

Կիսվել սոց․ ցանցերում