Իտալիայում ինքնաթիռն ընկել է ճանապարհով երթևեկող ավտոմեքենաների վրա

Իտալիայում ինքնաթիռն ընկել է ճանապարհով երթևեկող ավտոմեքենաների վրա և պայթել։ Աս մասին հայտնում են իտալական լրատվամիջոցները։

Brescia Today-ի փոխանցմամբ՝ վթարի պահին ինքնաթիռում գտնվող մարդիկ ստացել են կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ։ Բացի այդ, փրկարարները մի քանի ժամ են ծախսել հրդեհը մարելու վրա։ Ներկայումս ինքնաթիռի վթարի պատճառները պարզված չեն։

ԶԼՄ-ների տվյալներով՝ ինքնաթիռում ամուսնական զույգ է եղել։

Կիսվել սոց․ ցանցերում