Ռпւբիոն մեծ ազդեցություն ունի Թրшմփի որոշումների վրա

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն զգալիորեն ազդել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի վերաբերյալ որոշումների վրա, գրում է Financial Times-ը ։

«Որոշ կարևոր հարցերում նա զարմանալիորեն հետևողական է եղել։  Նա ոչ միայն չի հրաժարվել իր արժեքներից, այլև պաշտպանել է դրանք՝ ստիպելով Թրամփին ավելի կոշտ դիրքորոշում ընդունել այնպիսի երկրների նկատմամբ, ինչպիսիք են Չինաստանն, Իրանը , Ռուսաստանը և Վենեսուելան», — նշվում է հոդվածում։

Հոդվածում նաև նշվում է, որ պետքարտուղարի պաշտոնը ստանձնելուց հետո Ռուբիոն զգալիորեն փոխել է իր վերաբերմունքն ամերիկյան արտաքին քաղաքականության հիմնական թեմաների նկատմամբ:

Կիսվել սոց․ ցանցերում