Բոլորս էլ լսել ենք հայտնի, թեև արդեն որոշ չափով հնացած արտահայտությունը՝ «մենք այն ենք, ինչ ուտում ենք»։ Թեև շաբլոնային է հնչում, սակայն սա լիակատար ճշմարտություն է։ Մեր սննդակարգն ուղղակիորեն անդրադառնում է մաշկի, մազերի, եղունգների վիճակի, ինչպես նաև էներգիայի մակարդակի և նույնիսկ տրամադրության վրա։ Ուստի, եթե ցանկանում եք հնարավորինս երկար պահպանել երիտասարդ, առույգ և գեղեցիկ տեսքը, խորհուրդ ենք տալիս ձեր սննդակարգում ներառել այս 7 մթերքները։
Քանի որ ամառը շատ կարճ է տևում, պետք է դրանից քաղել առավելագույնը, հատկապես՝ վայելել մրգերն ու հատապտուղները։
Երկարակեցության գլխավոր պայմաններից մեկը սնունդն է։ Ինչպես վկայում են հետազոտությունները, մրգերով հարուստ հավասարակշռված սննդակարգը կարող է դանդաղեցնել ծերացման գործընթացները և նվազեցնել քրոնիկ հիվանդությունների զարգացման վտանգը։
Հապալաս
Այս փոքրիկ հատապտուղը պարունակում է հակաօքսիդանտների հսկայական քանակ, որոնք օգնում են պաշտպանել օրգանիզմը վնասակար ազատ ռադիկալներից։ Հենց վերջիններս են նպաստում վաղաժամ ծերացմանն ու մի շարք լուրջ հիվանդությունների զարգացմանը։
Բացի այդ, հետազոտությունները ցույց են տալիս, որ հապալասի ամենօրյա օգտագործումը նվազեցնում է 2-րդ տիպի շաքարային դիաբետի և սրտանոթային հիվանդությունների զարգացման ռիսկը, ինչպես նաև բարելավում է մաշկի վիճակը։ Գլխավորը չափը պահպանելն է. մեկ անգամվա համար նպատակահարմար է սահմանափակվել 100 գրամով։
Ամբողջական նյութը՝
Երիտասարդացնող մրգեր և հատապտուղներ. ի՞նչ ուտել ամռանը՝ չծերանալու համար
