Կամբոջայի և Թաիլանդի միջև սահմանային հակամարտության սրման կապակցությամբ գումարված ՄԱԿ Անվտանգության խորհրդի փակ նիստի ժամանակ Կամբոջան կոչ է արել հրադադար հաստատել:
Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում երկրի մշտական ներկայացուցիչ Կեո Չհեան։
«Կամբոջան կոչ է արել անհապաղ դադարեցնել կրակը»,- լրագրողներին ասել է նա։
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները, ըստ նրա, կոչ են արել երկու կողմերին ցուցաբերել առավելագույն զսպվածություն և դիվանագիտություն։
